Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը երեքշաբթի իր բազմաթիվ մոտոցիկլետներից մեկով այցելել է նախկին կնոջը՝ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին և իրենց վեց երեխաներին, գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ պապարացիներին հաջողվել է նկատել, թե ինչպես է Փիթը մուտք գործում իր նախկին կնոջ՝ Լոս Անջելեսի Los Feliz շքեղ թաղամասում գտնվող առանձնատուն։
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014 թվականին։ Զույգը վեց երեխա ունի, նրանցից երեքը՝ որդեգիր: Երկու տարի անց Ջոլին ամուսնալուծության փաստաթղթեր է ներկայացրել։ Զույգը բաժանվել է 2019 թվականի ապրիլին։
Վրեջերս Vogue ամսագրին տված հարցազրույցում Անջելինա Ջոլին հայտնել էր, որ ամուսնալուծության քայլին դիմել է հանուն իր երեխաների բարօրության։
«Ես բաժանվեցի հանուն երեխաներիս բարօրության։ Դա ճիշտ որոշում էր։ Ոմանք օգտվեցին իմ լռությունից, և երեխաներս ԶԼՄ-ներում իրենց մասին ստահոդ հոդվածներ են ընթերցում, բայց ես միշտ հիշեցնում եմ, որ նրանք գիտեն ճշմարտությունը և պետք է իրենց սեփական գլխով մտածեն»,- ասել է Ջոլին՝ հավելելով, որ իր երեխաները «շատ համարձակ և ուժեղ երիտասարդներ են»։