Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, հրապարակել է հուզիչ լուսանկարներ, որտեղ իր սիրելիին՝ Նիկոլա Պելցին, ամուսնության առաջարկություն է արել: Լուսանկարը Բրուքլինը տեղադրել է իր Instagram-ում:
Աստղային զույգի 21 տարեկան տղան առաջարկության ժամանակ ծնկի է իջել դերասանուհի ընտրյալի առջև, որը, ի դեպ, նաև միլիարդատիրոջ աղջիկ է: Նա սիրեցյալին նվիրել է նաև 350 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ մատանի:
Բրուքլինը խոստովանել է, որ իրեն առանձնահատուկ է զգում Նիկոլայի կողքին.
«Ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց քեզ: Դու ստիպում ես, որ ես ինձ առանձնահատուկ զգամ և անընդհատ ծիծաղեմ: Ես միշտ հոգ կտանեմ քեզ համար և միշտ կլինեմ քո հենարանը»:
Հուզիչ գրառմանը Նիկոլան արձագանքել է մեկնաբանությամբ:
«Ես այնքան սիրահարված եմ քեզ, որ կարծես սիրտս պատրաստ է պայթել»: