Քանի որ կեղծիքն ու սուտն անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել՝ մարտ ամսից ի վեր ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել և անընդհատ ախտահանվել եմ: Նաև վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց, բարեբախտաբար, ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաև կանոնները խիստ պահելու արդյունք է և ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը:
Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:
Ու խնդրում եմ՝ դուք էլ հետևեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը: