Ախ երանի մանկանայի կրկին
Ու նորից գրկեի ես իմ տիկնիկին,
Որին վաղուց եմ արկղում փակել,
Անպետք իրի պես մի կողմ եմ նետել:
Ջերմություն արդեն նրան չեմ տալիս,
Բայց ինքս արդեն դա էլ չեմ ստանում,
Ես էլ, ինչպես տիկնիկը իմ մեծ,
Փակվել եմ հիմա մի մութ սենյակում,
Որտեղից ոչ մի լույս ներս չի գալիս,
Հոգուս էլ ոչ մի հույլ էլ չի տալիս:
Մտածում եմ, որ գուցե կորցրածս մանկությանս հետ
Ես պայքարելու հույսն եմ կորցրել,
Մեկ էլ դատում եմ սառը ուղեղով
Ու համոզվում եմ, որ կյանքն իր տեղով պայքար է, որ կա ...
Ապրել կարող է պայքարի ելնող ու ետ չնայող ցանկացած մեկը,
Այդպիսի մեկն էլ փորձում եմ լինել
Ու այս կյանքում շատ բարձունք նվաճել:
Խորհուրդ Ձեզ կտամ, դեռ ՄԱՆՈՒԿ մարդիկ,
Ապրեք մանկությունը խաղաղ, երջանիկ,
Վայելեք այն իր ողջ հրաշքներով,
Որ երջանկանաք նրան հիշելով:
Նյութի աղբյուր՝ http://heartisyoursforever.blogspot.com/2013/07/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել