Սխալ սնվելը կարելի է համարել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն, իսկ առողջ սննդակարգը, հակառակը, օգնում է նվազեցնել այս հիվանդության զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nutrients նամսագրում:

Օգտագործելով 2005-2012 թվականներին Մոնռեալում (Կանադա) անցկացված հետազոտության տվյալները՝  Գիտական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRS) պրոֆեսոր  Մարի-Էլիզ Փերենթի ղեկավարած հետազոտական խումբը ցուցադրել է սննդակարգի եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ կապը:

Մասնագետները դիտարկել են 2 դիետիկ ճյուղ. առողջ սնունդ՝ սննդակարգ արեւմտյան օրինակով ալկոհոլի ներառմամբ եւ քաղցրեղենով հարուստ արեւմտյան սննդակարգ:

Գիտնականները ուշադրություն են դարձրել նաեւ տարիքին, էթնիկ պատկանելությանը, կրթությանը, ընտանեկան պատմությանը եւ շագանակագեղձի քաղցկեղի վերջին սքրինինգի օրվան: Արդյունքում հաջողվել է կապ հայտնաբերել առողջ սննդակարգի եւ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ավելի ցածր հավանականության միջեւ: Եվ հակառակը՝ քաղցրեղենով արեւմտյան սննդակարգը կապված էր ավելի մեծ հավանականության հետ: Ըստ երեւույթին, այն անգամ կարողացել է նպաստել քաղցկեղի ավելի ագրեսիվ ձեւի զարգացմանը:

Հատկանշական է, որ հետազոտությունը հստակ կապ չի հայտնաբերել ալկոհոլով արեւմտյան սննդակարգի եւ հիվանդության զարգացման հավանականության միջեւ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել