Shamshyan.com-ը գրում է․

Երեւանում հուլիսի 26-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի եւ Իսահակյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Անդրանիկ Գ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենան եւ Երեւանի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Ս-ի վարած Honda մակնիշի մոտոցիկլը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Վթարի հետեւանքով Արմեն Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ մոտոցիկլավար Արմեն Ս-ն աշխատում է Երեւանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես որակի ապահովման ղեկավար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել