Ամուլսարից մի քանի կիլոմետր այն կողմ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են, Ամուլսարում էլ կիկոլն ա զորավարժություններ սկսել։

Մարդը երևի մտածեց, որ սրանից հարմար պահ չի լինի իր ենիչերիներին Ամուլսարի պահապանների վրա քսի տալու համար։

Գործակալն ու անհավասարակշիռ, հոգեկան խնդիրներ մատնող վարքագիծն էնքան են խառնվել իրար, որ չես էլ հասկանում՝ էս կամ էն բանը անելուց որն ա գերակշռում մեջը։ Բայց, անկախ ամեն ինչից, այսօր տեսանք, որ գործ ունենք ենիչարաբարո նենգ մեկի հետ, ով շաբաթներ շարունակ սադրեց Ամուլսարի պահապաններին, էսօր էլ՝ մթության քողի ներքո իր ենիչերիներին քսի տվեց նրանց վրա՝ հույսով, որ բռնված տղաների վրա գործեր կսարքեն, ու Ամուլսարի համար շարժումը կմարի։

Բա ո՞նց եք սպասում, որ նման մեկը Մարտի 1 է բացահայտելու, այ անուղեղ կիկոլապաշտներ։

Կամ զարմանում եք, որ Ավետիսյան Դավիթի տղուն տանում ա ՍԴ։ Մի մասդ էլ էնքան անուղեղ ու նույնքան մոլեռանդ եք, որ ձեր կուռքին արդարացնելու համար ասում եք՝ հա բայց տղան հո պատասխանատու չի՞ հոր արածների համար։ Չէ, լո՞ւրջ։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ։

Իսկ ՍԴ-դ ոչ մի լուրջ մարդու վաղուց չի հետաքրքրում, որովհետեւ գիտեն՝ դու ով ես ու ինչ արեցիր էդ հարցում նույնպես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել