Յուրաքանչյուր մարդ ընտրում է իր սեփական ճանապարհը: Յուրաքանչյուր ոք ունի իր նպատակները, բայց, իհարկե, բոլորը երազում են ավելի լավ կյանքի մասին: Որքան հաճելի կլիներ, եթե լինեին հստակ կանոններ, թե ինչպես ճիշտ ապրել և ինչ անել, որպեսզի երջանիկ լինենք, հաջողության հասնենք, սիրված լինենք: Բայց, ցավոք, նման կանոն չկա, բայց կան հայտնի մարդկանց մի քանի արտահայտություններ, որոնք ձեռք են բերել որոշակի փորձի շնորհիվ :

Ահա թե ինչեր է ասել Ալբերտ Էյնշտեյնը

Մենք բոլորս էլ հանճարներ ենք: Սակայն, եթե ձկանը քննադատեք միայն այն բանի համար, որ նա չի կարողանում ծառ բարձրանալ, նա իրեն ամոբղջ կյանքում հիմար կզգա:

Շատ կարևոր է անդադար հարցեր տալ: Հետաքրքրասիրությունը հենց այնպես չի տրված մարդուն

Երբեք չպետք է ամաչել հարցնել, թե որն է անհասկանալի կամ պարզապես հետաքրքիր: Միշտ պետք է շարունակեք սովորել երեխաների նման: Դրա մեջ կան շատ հետաքրքիր և նոր բաներ: Դուք չեք կարող սահմանափակվել միայն ձեռք բերված գիտելիքներով, պետք է անընդհատ ինչ-որ բան սովորեք և ավելի լավը դառնաք:

Ամենամեծ հիմարությունը նույն բանը կրկնելն ու այլ արդյունքի սպասելն է

Մարդը միլիոնավոր հնարավորություններ ունի, և հաջողության հասնելու համար հարկավոր է տարբեր փորձեր կատարել: Երբեմն սխալ ճանապարհ է ընտրվում, մենք սխալ գործողություններ ենք կատարում, և միայն պետք է փոխել մարտավարությունը, և կտեսնենք, որ հաջողության եք հասնում:

Կյանքը կարծես հեծանիվ քշելու նման լինի: Հավասարակշռությունը պահելու համար պետք է առաջ շարժվել

Անհնար է չհամաձայնել այս մտքի հետ: Սա կարելի է հասկանալ ինչպես բառացիորեն, այնպես էլ փոխաբերական իմաստով: Շարունակելով զարգանալ, «աճել», նոր բան սովորել, նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերել, սա կարևոր է մեր աճի և մտավոր զարգացման համար: Սպորտը և ակտիվ կենսակերպը առողջության բանալին են:

Բոլորը գիտեն, որ դա անհնար է: Սակայն գալիս է այն մեկը, որ նոր բացահայտումներ է անում

Անհնարին ոչինչ չկա: Այս արտահայտությունը միշտ պետք է հիշել և ամեն օրը սկսել հենց սրանով: Ամեն ինչ հնարավոր է, յուրաքանչյուր վատ իրավիճակից լուծում կարող ենք գտնել: Միգուցե լուծումը սկզբից չենք տեսնում, բայց այն հաստատ կա:

Նա, ով ցանկանում է անմիջապես տեսնել իր աշխատանքի արդյունքը, պետք է գնա կոշկակարների մոտ

Մեծ նպատակները մեծ ջանք ու եռանդ են պահանջում: Դա պարզ ճշմարտություն է, որը, սակայն ոչ բոլորն են ընդունում ու ցանկանում են միանգամից հաջողության հասնել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել