Panarmenian.net-ը գրում է.
Հուլիսի 25-ին հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում են կարճատև անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ: Բացառություն կկազմեն Արագածոտնի նախալեռները, Արարատյան դաշտն ու Վայոց Ձորի նախալեռները. այստեղ օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ ևմիայն երեկոյան ժամերին կդիտվի ամպամածության ավելացում, տեղ-տեղ հնարվոր է նաև կարճատև անձրև: Հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Իսկ Արարատյան դաշտում և հարավային շրջաններում արևային եղանակ կլինի, տեղումներ չեն սպասվում:
Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, շրջանների մեծ մասում ցերեկը կնվազի 2-3 աստիճան, Արարատյան դաշտում էական նվազում սպասվում է հուլիսի 26-ին: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից: Տաթևում կդիտվի ամպոտ եղանակ, հնարավոր է կարճատև անձրև: Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները: Սևանի ջրի ջերմաստիճանը +19 է:
Երևանում օրվա մեծ մասը կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի պոռթկումներով մինչև 10-13մ/վրկ: Գիշերը +19+21, ցերեկը +32+34, երեկոյան +27+29: