Արտակարգ դրություն կոչվածն ընդամենը մեկ նպատակ ունի՝ արգելել ազատ հավաքները: Ինչո՞ւ արգելել. որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր փողոցայինների ոհմակը տապալել են այն ամենն, ինչին ձեռքները հասել է: Հիմա ամենավերջին վախկոտի նման արգելում են ազատ հավաքները, որ ոչ մեկ բողոքի ձայն չբարձրացնի: Պատկերացնո՞ւմ եք արտակարգ դրություն, որի պայմաններում վարչապետն ու Երևանի քաղաքապետը արձակուրդում են: Արդեն մոտ 1000 մարդու գլուխ են կերել ու հանգիստ խղճով արձակուրդ են վայելում: Պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանությունը ձեռնաշղթաներ է հագցնում դիմակ չկրող աղջիկներին ու քարշ տալիս ոստիկանություն, իսկ ԱԺ քայլած պատգամավորն ազատորեն փարթիներ է կազմակերպում Սևանի ափին, որ, լափած պարգևավճարներից բացի, մի քիչ էլ փող աշխատի: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ խեղկատակների ռեժիմի էության մասին:
Վախկոտների իշխանության ամեն ժամը երկիրն անդունդ է գլորում: Դրա համար պետք է պարզ արձանագրում՝ Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանն ապագա չունի: