Ժամանակակից կինը քնի պակասի տարբեր պատճառներ ունի։ Ճիշտ է, ոչ մի կին չի ցանկանա, որ հոգնածությունը անդրադառնա նրա դեմքի մաշկի վրա, սակայն երբեմն դա անխուսափելի է։ Սակայն կան հատուկ միջոցներ, որոնց օգնությամբ իսկապես կարելի է ազատվել այդ նշաններից եւ ավելի թարմ ու երիտասարդ տեսք ունենալ։
Ավանդական մեթոդ. տաք ջրի մեջ պետք է լցնել մանրացված աշորայի հացը եւ ստացված շիլայանման զանգվածը հարկավոր է քսել դեմքին՝ թողնելով 15-20րոպե։ Դրանից հետո արդեն կարելի է դեմքը մաքրել տաք ջրով։
Մեկ ուրիշ միջոց, որը փոքր-ինչ երկար գործընթաց է։ Լոբին պետք է խաշել, խյուս պատրաստել եւ մի քանի թեյի գդալ կիտրոնի հյութ եւ մեկ թեյի գդալ բուսական յուղ ավելացնել։ Ստացված զանգվածը անհրաժեշտ է մի քիչ տաքացնել եւ քսել դեմքին՝ թողնելով15-20 րոպե։ Իսկ վերջում լվանալ տաք ջրով։
Իհարկե, ցանկալի արդյունքի հասնելու համար կարելի է նաեւ կոսմետիկ միջոցներ օգտագործել, բայց հավատացեք արդյունքն այնքան էլ ազդեցիկ չեն։ Ավելին, դրանք հնարավոր է ձեզ մոտ ալերգիայի ռեակցիաներ առաջացնեն։