Shantnews.am-ը գրում է․
Ինդոնեզիայի բնակիչ Վելին Կուսումը շատ տարօրինակ հոբբի ունի, որին նա հավատարիմ է մնում արդեն 20 տարի: Նա շատ է սիրում սովորել և մշտապես դիպլոմ ստանալ: Այս մասին պատմել է Ինդենոզիայի CNBC հեռուստաալիքը:
Ամեն ինչ սկսվեց, երբ նա դեռ 18-ամյա երիտասարդ էր: Այն ժամանակ Վելինը արդյունաբերական շինարարի աստիճան ստացավ Սուրաբայայի համալսարանում: Եվ մինչ այժմ նա կանգ չի առել կրթություն ստանալու գործում:
«Համալսարանն ինձ համար հոբբի է, ինձ իսկապես դուր է գալիս սովորելը: Ես հավատում եմ, որ դիմելով համալսարան՝ ես գիտելիք կստանամ, որն իսկապես ինձ գործնականում պետք կգա»,- ասում է Կուսումը:
Այսօրվա դրությամբ` ինդոնեզացին ունի բակալավրի 11 կոչում, 3 մագիստրոսական աստիճան, ինչպես նաև 18 մասնագիտական վկայական:
Այսքան դիպլոմ ստանալու համար Վելինը միաժամանակ մի քանի համալսարաններ է հաճախել:
Հարցազրույցում Կուսումը նշել է, որ դեռևս դպրոցից սիրում էր սովորել և հաճախել է տարբեր դասերի, որոնք հասանելի չէին հանրակրթական ծրագրերին: Նա սովորել է հաշվապահություն և անգլերեն, համակարգչային հմտություններ է ձեռք բերել:
Վելինը չի պլանավորում ձեռք բերածով բավարարվել. տղամարդը ցանկանում է իր զինանոցը համալրել շատ կրթական մակարդակներով՝ շարունակելով կրթություն ստանալ ամբողջ կյանքում: