Factor.am-ը գրում է․

Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 417 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

«Այսօր Ադրբեջանում ևս 417 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 602 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 9 քաղաքացի մահացել է»,- նշել են շտաբում:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 30.050 է, 22.684 մարդ առողջացել է, 417 մահ է արձանագրվել: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 6.949 հիվանդ կա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել