1in.am-ը գրում է.

Եթե քեզ լուրջ հարաբերություններ պետք չեն, ապա սեքսի համար ընկերը կատարյալ տարբերակ է: Թվարկենք նման ինտիմ մտերմության առավելություններն ու թերությունները, հաղորդում է Bagnet.org-ը:

Դա լավ է առողջության պահպանման համար: Սեքսն անհրաժեշտ է բոլորին՝ թեկուզ «վերալիցքավորման» կամ հաճույք ստանալու համար:

Լավ է նաև, որ չկա ոչ մի պարտավորություն: Դու ստանում ես այն, ինչ պահանջում է օրգանիզմդ, սակայն ոչ ոք ուղեղդ «չի արդուկում»:

Դրական կողմերից է նաև անկախությունը: Դուք տեսնվում եք միայն այն ժամանակ, երբ ցանկանում եք: Ոչ մի կախվածություն չկա, քանի որ չկան զգացմունքներ և կապվածություն:

Բացասական կողմերից առաջինն այն է, որ նա մի այնպիսի կին կունենա, որին չի դավաճանի: Եվ մի գեղեցիկ օր նա քեզ կասի, որ այլևս չեք կարողանա տեսնվել: Դա քեզ կնյարդայնացնի՝ չնայած այն բանին, որ նրա հադեպ զգացմունքներ չեն լինի:

Վատ է նաև այն, որ հարաբերությունները ոչ լիարժեք են: Միաժամանակ քո կյանքում և՛ կա տղամարդ, և՛ ոչ: Նա չի շոյի, չի գրկի, չի օգնի դժվար պահին: Իսկ գրեթե յուրաքանչյուր կին ջերմ հարաբերությունների կարիք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել