Ilur.am-ը գրում է.
Ինչպես արդեն հաղորդել էինք, այսօր Երեւանի այգիներից մեկում նկարահանվել է հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ սոցիալական հոլովակ: Հոլովակի նպատակն է՝ կոչ անել քաղաքացիներին՝ հրաժարվել ենթարկվել ապօրինի հրահանգներին եւ շարունակել հանրային տրանսպորտով երթեւեկելիս վճարել 100 դրամ: Հոլովակը նաեւ կոչ կանի քաղաքային իշխանություններին՝ հարգել մարդկանց եւ վերանայել ուղեվարձի թանկացման մասին որոշումը, ինչպես նաև միանալ Հայկ Մարությանի և իր մի քանի ընկերների կողմից նախաձեռնած free car (ազատ մեքենա) ակցիային:
Այժմ տեսահոլովակը մոնտաժված է և մենք այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/16528.html#.UfBLryoLx7k.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել