Bravo.am-ը գրում է․

Դերասան, շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանն այս շրջանում փորձում է վայելել իր «չնախատեսված արձակուրդը»։ Ինչպես շատերի, այնպես էլ Գրիշայի համար համավարակը բազում խնդիրների եւ ծրագրերի հետաձգման պատճառ է հանդիսացել, սակայն նաեւ նորություն ունի: BRAVO.am-ն օրեր առաջ հանդիպել է նրան՝ հետաքրքիր զրույցի ակնկալիքով, եւ, իհարկե, նաեւ լուսանկարել։

- Ի՞նչ տվեց արտակարգ դրությունը. շատերն ասում են, որ սկսել են վերաարժեւորել կյանքը։

- Պետք է երկու տեսանկյունից նայել հարցին. այո՛, շատերը կարողացան իրենց ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել, բայց շատերի դեպքում էլ այդ ժամանակահատվածը բաժանման առիթ հանդիսացավ, քանի որ հայկական ընտանիքներում ընդունված է՝ տղամարդը պետք է աշխատի, գումար բերի, կերակրի, հոգա բոլորի կարիքները, իսկ եթե տանն է, եւ կա հացի խնդիր, դա բերում է ընդհարումների. այդ հանգամանքը նույնպես պետք չէ աչքաթող անել...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել