Բանանը շատ օգտակար է օրգանիզմի համար, հատկապես՝ դրա «սաբա» տեսակը:
Այն մեծաթիվ առավելություններ ունի առողջության համար:
Կարող է օգնել կարգավորել արյան շրջանառությունը
Այս միրգը հարուստ է կալիումով, ուստի օգտակար է արյունատար համակարգի կարգավորման համար, օգնում է պահպանել սրտխփոցի պարբերականությունը և օրգանիզմում ջրի պարունակության ճիշտ հավասարակշռությունը: Լավ է ազդում նոպաների նվազման և արյան ճնշման կարգավորման համար:
Վիտամինների, հանքանյութերի և բնական էներգիայի աղբյուր է
Եթե օրվա ընթացքում հոգնել եք, էներգայի պակաս եք զգում, 2 բանան կերեք, դա կօգնի վերականգնել մարմնի էներգիան: Առավոտյան կոֆեին օգտագործելու անհրաժեշտություն չեք ունենա:
Օգնում է դադարեցնել փորկապությունը
Բանանը բջջանյութի բնական աղբյուր է: Փորկապության դեպքում բանանը կօգնի վերականգնել և նվազեցնել փորկապության հետ կապված խնդիրները՝ փորլուծություն չառաջացնելով:
Վերացնում է խումհարը
Բանանը վիտամինների լավ աղբյուր է, ինչն օգնում է նվազեցնել խումհարի ազդեցությունը:
Օգնում է թողնել ծխելը
Այն պարունակում է В խմբի վիտամիններ և այլ հանքանյութեր, ինչը նվազեցնում է նիկոտինի ազդեցությունն օրգանիզմում: Բացի դրանից՝ B6 վիտամինն օգնում է նվազեցնել դաշտանային ցավը և կարգավորում է հղի կանանց ջերմաստիճանը:
Բուժում է խոցը
Բանանն օգնում է նվազեցնել որովայնի թթվայնությունը, նվազեցնում է մարսողական համակարգի գրգռվածությունը և նպաստում է աղիների առողջությանը՝ պաշտպանիչ ծածկույթ ստեղծելով ներքին պատերին: Բանանը նաև այրոցի դեպքում գործում է որպես բնական անտացիդ, օգնում է արագ հանգստացնել այրոցը: