Արդյո՞ք մենք գիտեինք այս մասին։ Բանակը միշտ գիտի եւ միշտ պատրաստ է կատարելու իր սպեցիֆիկ գործը՝ ռազմական միջոցներով Հայաստանը պաշտպանելը։ Դա լավ է, բայց տպավորություն կա որ մեր հետախուզական ծառայությունը տեղյակ չէր Ադրբեջանի մյուս նախապատրաստություններից։ Դավիթ Շահնազարյանը, Արմեն Աշոտյանը, բազմաթիվ այլ գործիչներ կոնկրետ օրինակներով կանխատեսել էին Ադրբեջանի առանձին գործողությունները, ու թեեւ այդ կանխատեսումները իրականություն դարձան, սակայն դրանք ահազանգ չդարձան պետության համար։ Նորից ցավով նշենք, որ ԱԱԾ-ն միայն ներքին թշնամիների դեմ էր պայքարում, պոակը շարունակում էր ներքին զազրախոսությունները, մերկ պահելով արտաքին քարոզչության դաշտը, դիվանագիտությունը քնած էր։
Մեր նախապատրաստությունը այս ամենին ոչ թե զրոյական մակարդակի վրա էր, այլ նույնիսկ բացասական, քանի որ Եկեղեցուն, դասական կուսակցություններին ու կառույցներին Հայաստանի իշխանությունները զբաղեցնում էին նրանց վրա հարձակումներից պաշտպանվելով, թույլ չտալով ավելի էֆեկտիվ գործել Սփյուռքում։
Պետք է գիտակցենք, Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմը՝ իր պրոքսի բաղադրիչներով, չի ավարտվել, շարունակվում է, եւ որեւէ հիմք էլ չկա պնդելու, որ նրանք չունեն նոր մշակումներ՝ ինչպես արտասահմանում, այնպես էլ սահմանին։
Լավ, ենթադրենք, մեր անպատրաստությունը, մեր անշնորհքությունը անցյալում է, տեսնենք, արդյո՞ք պետական կառույցները խելքի են եկել եւ սկսել են ադեքվատ աշխատել․ նայենք վերջին 1-2 օրվա լրահոսին։ Դիվանագիտության արձագանքները շարունակում են մնալ ուշացած եւ թույլ։ ԱԱԾ-ն փորձեց Ադրբեջանի դեմ պայքարի իմիտացիայի ստեղծել եւ ինչ-որ հեռախոսահամարներ հրապարակեց, ու խայտառակ եղավ։ Հայ ժողովուրդը շարունակում է պայքարել Հայաստանի Հանրապետության դեմ՝ հայ գրականություն ունենալու իրավունքի համար։ Այս լարված իրավիճակում արձակուրդ գնաց Սփյուռքի հարցերով հանձնակատարը։ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճառը արտասանեց կորոնավիրուսի մասին ու եւս գնաց արձակուրդ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3350138465047254
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել