Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրկին անտրամաբանական և անընդունելի խաղաղասիրական կոչով է հանդես եկել և դիմել ադրբեջանցի մայրերին ու կանանց: Հավելեմ, որ գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ Աննա Հակոբյանը հանդես էր եկել նաև մի քանի օր առաջ, երբ Բաքուն, բացահայտ ագրեսիայի դիմելով, հարձակվել էր Տավուշի մարզի հայկական դիրքերի վրա և հրետակոծում էր սահմանամերձ հայկական բնակավայրերը:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի կինն ուղղակի մազոխիստ է և հաճույք է ստանում, երբ իր կոչերը բացարձակ արհամարհվում են պաշտոնական Բաքվի և իրենց ադրբեջանցի անվանողների կողմից: Կամ էլ փորձում է համաշխարհային հանրություն կոչվածին ցույց տալ, որ ի տարբերություն Իլհամի կնոջ՝ Մեհրիբանի, ով պատերազմական կոչերով է հանդես գալիս, ինքը խաղաղասեր է:
Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները բազմիցս են բացահայտել իրենց պացիֆիստական գաղափարները: Հատկապես որդին, ով մինչ ծառայության մեկնելը աչքի էր ընկնում իր հակաբանակային գրառումներով:
Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևանների առկայության պարագայում Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչերն ուղղակի անընդունելի են: Բաքվում և Անկարայում Աննայի կոչերն ավելի շատ ընկալվում են որպես վախկոտություն, պարտվողականություն, բայց ոչ խաղաղասիրություն:
Նույն Նիկոլն ու իր որոշ խեղկատակ սազանդարները հայտարարում էին, որ Նիկոլը կարող է Արցախյան հարցի լուծման համար դիմել ադրբեջանցիներին: Ասենք դիմեց, հետո՞:
Նիկոլն ու իր վարչապետուհին չեն հասկանում, որ Ադրբեջանի նման բռնապետական երկրում, որտեղ հայատյացությունը պետական մակարդակով է հովանավորվում և մանկապարտեզից սերմանվում հասարակության մեջ, որևէ մեկը՝ նույնիսկ որդեկորույս մայրերը, չեն հանդգնի իր կոչին արձագանքել: Ավելին, նույնիսկ այլ երկրներում բնակվող ազերի-թուրքերը, որոնք կաշկանդված չեն Բաքվի առաջ, մինչև հիմա չեն արձագանքել ու չեն էլ արձագանքի Աննայի անիմաստ ու անտրամաբանական խաղաղասիրական կոչերին:
Մենք խաղաղության կողմնակից ենք և դա առանց Աննա Հակոբյանի հայտարարությունների էլ գիտեն բոլորը:Բայց մենք նաև չենք վախենում պատերազմից:
Հ.Գ. Լավ կլինի, եթե Փաշինյանի ընտանիքի անդամները և հատկապես Աննա Հակոբյանը քիչ խառնվեն երկրի արտաքին քաղաքականության մեջ և զբաղվեն իրենց ընտանեկան գործերով: Օրինակ՝ Աննա Հակոբայնը ինչ-որ մի խրոնիկ բռնաբարվածի կամ այլասերվածի իր հովանու տակ առնի ու գնա դրանց հետ մրցանակաբաշխության: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել