Ըստ «Հրապարակ» օրաթերթի` իրենց լրագրողը լուրը ստանալուց հետո շտապել է նշված հասցե և նկարահանում է իրականացրել։
«Ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ՝ մեզ մոտեցան մի քանի անվտանգության աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ ստիպեցին հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային»,- գրված է հոդվածում։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իրավապահ համակարգի աշխատակիցներին չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը:
Նման քայլերը պետք է բացառվեն։ Սա խոսքի և տեղեկատվության ազատության դեմ իրականացված քայլ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MediaAdvocate1/photos/a.766838627064114/1041461162935191/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել