Հանրահայտ Sports Illustrated ամսագրի նոր համարի շապիկը զարդարել է 56-ամյա մոդել Քեթի Ջեյքոբսը, որը ներկայացել է լողազգեստով՝ ի ցույց դնելով լավ պահպանված կառուցվածքը:
Ինչպես նշում է Daily Mail պարբերականը, մոդելը խոսել է էյջիզմի (տարիքի հիման վրա անհատների կամ խմբերի նկատմամբ կարծրատիպ և խտրականություն) մասին՝ նշելով, որ ցանկանում է փոխել հասարակության՝ 50-ն անց կանանց նկատմամբ վերաբերմունքը:
«Այնքան երախտապարտ եմ, որ նրանք ինձ հնարավորություն ընձեռեցին: Կա երկու բան, որ մարդն իր պարագայում չի կարող փոխել՝ տարիքը և հասակը»,-ասել է կինը:
Պարբերականը նկատում է, որ թեև Ջեյքոբսը Sports Illustrated-ի շապիկին հայտնված ամենատարեց մոդելը չէ, սակայն ամսագրի ամենամյա լողազգեստներով ցուցադրության ամենատարեց մասնակիցն է: Հայտնի է, որ նրա և Sports Illustrated-ի համագործակցությունը սկսվել է 2019թ.:
Նշվում է, որ Sports Illustrated-ի շապիկը զարդարած ամենատարեց մոդելը եղել է 63-ամյա Քրիսթի Բրինքլին: