Հուլիսի քսաներեքին եկեղեցում սկսեցի աղոթել Աստծուն, որ ով պայքարի դուրս կգա Աստծո օրհնությունն ու նախախնամությունը նրանց հետ լինի: Ինձ այդ օրը այցելեցին ընկերներս ու սկսեցինք քննարկել ստեղծված իրավիճակի հնարավոր հաջորդականությունը: Նրանք սկսեցի արդարանալ, որ պայքարն անօգուտ է, որպես պատասխան ասի, որ մարդ պայքարում է հետո խոսում: Զրույցի ժամանակ ասի, որ ես էլ պայքարի դուրս կգամ: Երեկ նույնպես ընկերներս այցելեցին ու զարմացան: Վերցնելով մի թուղթ վրան նկարել էի հարյուր դրամ ու արգելող նշան: Այսօր ժամը տասներկուսից մինչև երեքը շրջել եմ քաղաքով մեկ ու հորդորել, որ չվճարեն հարյուրհիսուն դրամ, հարստացնելով առանց այն էլ հարուստ գծատերերին: Ասեմ, որ շատերը անհոգ ճեմում էին փողոցներով պայքարի փոխարեն: Տրանսպորտից երեք անգամ դուրս եմ շպրտվել հարյուր մեկնելու ու պաստառի պատճառով: Պաստառս պոկեց վարորդներից մեկն ու հայհոյեց: իսկ մի վարորդ հետս վիճեց: Խորհուրդ տվի գործադուլով պայքարեն: Նպատակիս հասա, բայց կուզեյի, որ բոլորն անցնեն պայքարի, կաթվածահար անելով տրանսպորտը: Հիշեք ՀԱՅԵՐ ՈՉ ՈՔ ՁԵԶ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ԴՐՎԱԾ ՉԻ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԼԱՎ ԿՅԱՆՔ, ԱՅՆ ՊԵՏՔԷ ՎԱՍՏԱԿԵՔ ՊԱՅՔԱՐՈՎ: Սիրելի ընկերներ ու Հայրենակիցներ միացեք պայքարին ու կտեսնեք դրական արդյունքը կտա իր պտուղները: Երջանիկ եղեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել