1in.am-ը գրում է.

Հազվագյուտ հիվանդությամբ տառապող 18-ամյա Հանթեր Սթեյնիցի մաշկն այնքան է վնասվել, որ աղջկան առաջին անգամ տեսնողները կարծում են, թե նա այրվել է: 

Հանթերը տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ իխտիոզ առլեկինով, որի հետևանքով մաշկը ավելի հաստ է, քան սովորաբար լինում է: Նա չի կարողանում փակել աչքերը և ստիպված է կեղծամ կրել, քանի որ նրա գլխի վրա մազեր չեն կարող աճել: Դրանից բացի, աղջկան սպառնում է ջրազրկումը, քանի որ չի քրտնում: Հիվանդության պատճառով սահմանափակված են նաև նրա շարժումները. հաստ մաշկը չի թողնում, որ նա շարժի մատները:

Նախկինում այս հիվանդությամբ տառապող երեխաները մեկ տարի էլ չէին ապրում, իսկ այժմ բժշկությունը Հանթերի պես հիվանդներին օգնում է ավելի երկար ապրել: 

Բժշկի խորհրդով՝ ամեն առավոտ Հանթերը երկու ժամանոց լոգանք է ընդունում, որի ժամանակ նրա մաշկը շատ հեղուկ է ներծծում: Այնուհետև նա իր մաշկին տարբեր քսուքներ է քսում, որոնք չեն թողնում հեղուկն արագ գոլորշանա: 

Այն պատճառով, որ աղջիկը նման չէ մյուսներին, նա դաժան ծաղրի է ենթարկվում: Ծնողները նրան սովորեցրել են չխեղճանալ և հակահարված տալ։ Մայրը, ով մի քանի տարի առաջ մահացել է քաղցկեղից, սովորեցրել է դստերը մարդկանց պատմել իր հիվանդության մասին: Իսկ հայրը բացատրել է, որ հարկավոր է մեկ օրով ապրել: 

Վերջապես Հանթերը սիրել է իր մարմինը: Աղջիկը գիտակցում է, որ հիվանդությունն իրեն յուրօրինակ է դարձրել և օգնել է ավելի ուժեղ դառնալ: Հաղթահարելով սարսափելի հիվանդությունն ու ծաղրանքները՝ Հանթերը պատրաստվում է սեպտեմբերին համալսարան գնալ:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել