Ինչպե՞ս անել թշնամու գործը, և երկիրը դիմազրկելով ու ջնջելով սեփական ազգային ինքնությունը` այն սկուտեղի վրա մատուցել թշնամուն:
Կրթելով ու մեծացնելով ապազգային, սեփական պատմությունն ու գրականությունը չիմացող ուլտրակոսմոպոլիտ ու ապազգային մանկուրտների, որի արդյունքում, իհարկե, երկիրն ու ազգն այլևս սկուտեղի վրա կմատուցվեն թշնամուն: Այն թշնամուն, որ խեղդվում է սեփական շովինիզմի, ծայրահեղ ազգայնականության ու ռասիզմի մեջ և որը քեզ ցեղասպանել է ցանկանում:
Իհարկե´ լևոնիզմով:
Իհարկե´ քաղաքակիրթ և խելամիտ լուծումներ տալու բացատրությամբ` կրթությունը դարձնելով անդեմ, ապազգային և անարմատ:
Այս իշխանությունն այլևս ապիկար իշխանություն չէ միայն: Սա այլևս ռեժիմ է, որ կորցնում է իր լեգիտիմությունն ու ցույց տալիս իր դեմքը, որ իրականում դավաճանների հոգեբանությամբ, կիսագրագետ ոչնչություններից բաղկացած հակազգային, հակապետական խմբակ է: