Ցավով նկատեցի, որ այսօր կրկին մերոնք տրվել են ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Պուշկինի ստեղծագործության «Ты трус, ты раб, ты армянин!» կոնտեքստից կտրված և լրիվ հակառակ էֆեկտի հզորությամբ ամբողջությամբ մեզ վրա շուռ տված տողերի սադրանքին: Ուզում եմ մի փոքր ներկայացնել իրականությունը:
Պուշկինը բոլորովին այլ բան է ասել, բոլորովին այլ իրավիճակ է եղել…
Պուշկինը Անդրկովկասից վերադառնալուց անմիջապես հետո՝ 1829թ.-ի վերջերին, 1830թ.-ի սկզբներին, սկսում է աշխատել մի պոեմի վրա, որի անունն է «Տազիզտ»: Այս պոեմն անմիջականորեն կապված է Կովկասում շրջագայության ընթացքում իր տպավորությունների հետ:
Պոեմի սյուժեի հիմքը հոր և որդու միջև եղած տարաձայնությունն է, որի հիմքը ընտանական ողբերգությունն է:
Պուշկինի հերոսոների անունները` Ղասուբ ( նույն ինքը՝ Ղասաբ, որը նշանակում է գիշատիչ, ավազակ և այլն) և Թազիթ (Թազա, որը նշանակում է նոր, թարմ, երիտասարդ և այլն), նույնպես վերցված են այնպես, որպեսզի ավելի բնութագրող լինի:
Պոեմում հայր ու որդի մեծացել էին հին սովորույթների, ավանդույթների մթնոլորտում, որոնք վաղուց արմատավորվել են լեռնային միջավայրում: Բայց Թազիթը ավելի շատ վերցնում է նրանց մեջ եղած լավն ու մարդասիրականը, չի վերցնում և ընդունում իր ցեղի այն ավանդույթները, սովորությունները, որոնք կապ ունեն դաժանության հետ: Այս հանգամանքն ի հայտ է գալիս հոր և որդու խոսակցության երեք դրվագում:
Հանդիպելով Թիֆլիսի հայ վաճառականին, որը ճանապարհ էր ընկել մենակ և առանց պահակների, Թազիթը չի հարձակվում նրա վրա, որպեսզի թալանի հայ վաճառականին: Մեկ այլ անգամ, երբ նրանց տնից փախչում է ծառան, Թազիթը նրան չի վերադարձնում և պատժում: Եվ վերջապես, Թազիթը չի սպանում իր եղբորը սպանող մարդասպանին, քանի որ «մենակ էր, վիրավոր էր և անզեն»:
Հենց այստեղ, լսելով Թազիթի պատասխանը, հայրը` Ղասուբը, զայրանում, հայհոյում է որդուն՝ վտարելով նրան «արյան պարտքը» մոռանալու համար և ասում հետևյալը.
«Գնա գրողի ծոցը, դու իմ որդին չես,
Դու չեչեն չես, ծեր կին ես,
Դու վախկոտ ես, ստրուկ ես, հայ ես»:
Այս ստեղծագործությունն ամբողջությամբ ընկալելու համար պարզապես պետք այն կարդալ, ու պարզ կդառնա, որ Թազիթը դրական կերպար է, մարդասեր, ում նմանեցնում են քրիստոնյայի (հայի), քանի որ նա չի հարձակվում անզեն, վիրավոր և միայնակ մարդկանց վրա, իսկ ահա Ղասուբն այն կերպարն է, որին մենք այսօր թուրք ենք ասում:
Պուշկինն անուղղակի փաստել է, որ դեռևս 19-րդ դարում մուսուլման ցեղերն իրար հայհոյելիս օգտագործել են հայի անունը՝ որպես հայոհանք…
Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, գոնե իմացեք ինչ, ոնց ու նոր տրվեք ադբեջանական քարոզչամեքենայի սադրանքներին…