Քանյե Ուեսթի կինը նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա տարօրինակ պահվածքը բացատրել է հոգեկան հիվանդությամբ: Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ ամուսինը անձի երկվությամբ է տառապում:

Ռեփերի մոտ խնդիրները սկսվել են 2007-ին՝ մոր մահից հետո: Ընտանիքը թաքցրել է ախտորոշումը, բայց հիմա, երբ հանրության մեջ այդքան շատ հարցեր են ի հայտ եկել, թե ինչու է Ուեսթն իրեն տարօրինակ պահում, Քիմը որոշել է պատմել ճշմարտությունը:

Հայտարարությունը նա արել է այն սկանդալից հետո, երբ Քանյեն ընտրողների հետ հանդիպման ժամանակ լաց է եղել բեմում՝ ասելով, որ հայրը չի ցանկացել, որ ինքը լույս աշխարհ գա, ինքը՝ Քանյեն էլ կնոջ հետ պլանավորել է դադարեցնել անցանկալի հղիությունը, բայց մտափոխվել է:

«Նա հիանալի, բայց բարդ մարդ է, որը ծանր է տարել մոր կորուստն ու ստիպված է եղել հաղթահարել մեկուսացումը, որն ավելի է սրվում խանգարման հետևանքով»,- նրա խոսքերը մեջբերում է CNN-ը:

ԶԼՄ-ները հաղորդում էին, որ այդ ելույթից հետո զույգի ամուսնությունը վտանգված է: Քանյե Ուեսթն իբր հեռացել է տնից՝ հնարավորինս հեռու մնալով կնոջից և ամբողջ ընտանիքից, որն իրեն ցանկանում է ներկայացնել որպես հիվանդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել