Pastinfo.am-ը գրում է․

Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղյակ չէ, թե ինչով է պայմանավորված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու ցանկությունը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արման Աբովյանն ասաց, որ խմբակցությունից դուրս գալու պատճառը չգիտի, գործընկերների հետ էլ այս հարցով չի զրուցել։ Ինչ վերաբերում է խմբակցության ներսում եղած տարաձայնություններին, Արման Աբովյանը նշեց. «Ոչ մի տարաձայնություն, ոչ մի կոնֆլիկտ, նշույլ նույնիսկ չի եղել»,-ասաց պատգամավորը։

Նշենք, որ Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։ «Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել նաև Սերգեյ Բագրատյանի հետ՝ պարզելու իր որոշման պատճառը, նման միայն խմբակցությունից է դուրս գալիս, թե մտադիր է նաեւ մանդատը վայր դնել, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել