Երևանի տրանսպորտի ամենամեծ թերությունն այն է, որ չկա ըստ սոցիալական դիրքի ընտրության հնարավորություն: Բոլոր փոխադրամիջոցներն էլ (մեծ ու փոքր ավտոբուսներ, երթուղային) նույն գնի են: Տրոլեյբուսը չեմ հաշվում, որովհետև ընդամենը երկու ուղղություն է գործում: Նույնը մետրոն: Իսկ երջանկահիշատակ սովետի ժամանակ կար 5 կոպեկանոց ավտոբուս, տրամվայ, տրոլեյբուս, հարուստների համար կար 20 կոպեկանոց երթուղային, և ավելի հարուստների համար` տաքսի: Մեր մոտ հակառակն է. տաքսին ավելի էժան է, քան երթուղայինն ու ավտոբուսը:


ՀԳ. Մշտականների, տոմսերի, զեղչերի, ու մնացած մանր-մունր բաների մասին համեստորեն լռում եմ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել