Shantnews.am-ը գրում է․
Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ «Ամոթ է» և «Փոխիր» շարժման ցույցի բախման ժամանակ տարածքից դուրս բերված երեք անձինք ձերբակալված են Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը նկատի ունի իրավապահի նկատմամբ անհնազանդություն կամ անօրեն գործողության իրականացում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում, փոխանցում է 1Tv.ge-ն։
Տեղում բախում է տեղի ունեցել, երբ ցույցի մասնակիցները փորձել են փակել ճանապարհի երթևեկելի մասը: Իրապահները տարածքից դուրս են բերել երեք անձի, այդ թվում, Զվիադ Կուպրավային:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/729881.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել