Եվ այսօր, քիչ առաջ ավարտված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդարացի դատի շրջանակներում»....Երևի ավելորդ չի լինի այս ամենին ավելացնել ներկայումս Թուրքիայում ծավալվող հայտնի կարգախոսի` «մեկ ազգ, երկու պետություն», նոր տարբերակը` «մեկ ազգ, մեկ բանակ»....
Որպես եզրահանգում` տիկնայք և պարոնայք պատասխանատուներ,
հանե´ք վարդագույն ակնոցները,
դադարեցրե´ք ինքնախաբեությունը և ավելորդ պոռոտախոսությունը,
հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից,
դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունը ապահովող մեխանիզմները և դաշնակցային, բարեկամական հարաբերությունները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել