Hrapraka.am-ը գրում է․

Բուհ չընդունված ուսանողների հարցի քննարկումը ԱԺ-ում ավարտված է։ Քիչ առաջ քննարկման մասնակից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Կոստանյանը լրագրողներին հայտնեց, որ ըստ էության հանդիպման ժամանակ հստակ ոչինչ չի որոշվել։ Կոստանյանի խոսքով՝ պատճառն այն է, որ որոշում կայացնող գլխավոր անձը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կամ նրա tեղակալներից որևէ մեկը այս քննարկմանը ներկա չէր, ինչը պատգամավորը անտրամաբանական է համարում։

Դիմորդներն ու ծնողները մեզ փոխանցեցին, որ հիասթափված են և այժմ պատրաստվում են երթով ԱԺ-ից հասնել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց և ակցիան արդեն այստեղ շարունակել։

«Հարությունյանը շատ լավ տեղյակ է այս հարցերից, գնում ենք այստեղ , որ պահանջենք այս հարցերին լուծում տա, այլապես արդեն պայքարելու ենք, որ Հարությունյանը հրաժարական տա։ Այն նախարարը, որը իր ազգի ներկայացուցիչների կրթության մասին չի մտածում կամ ոլորտին լավ չի տիրապետում, իրավունք չունի զբաղեցնելու այդ պաշտոնը»,- ասաց դիմորդի ծնողը։

Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասն էլ այժմ շարժվում է դեպի ՄԻՊ գրասենյակ, փորձելու են հանդիպել Թաթոյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել