Ըհը, Գալուստ Մտքի Գիգանտ Սահակյանը երկօրյա դադարից հետո ի լուր աշխարհի հայտնեց իր հերթական փառահեղագույն կարծիքը, որը մթագնեց մինչ այդ Գալուստի կողմից արված անգամ «ամենափառահեղ» կարծիքները...
Եթե կարճ, կոնկրետ, ապա Գալուստը սկզբի համար բավականին երկար ժամանակ դատարկաբանում է այն մասին, որ թանկացման հանգեցրած բոլոր հաշվարկները ճիշտ են արվել, թանկացումն արդարացված էր ու խիստ անհրաժեշտ, իսկ ակցիաները կրում են խուլիգանական ու սխալ բնույթ: Հա, մեկ էլ էս հանճարը հայտարարեց, որ պետք ա բողոքել ոչ թե տրանսպորտի թանկացման դեմ, այլ նրա, որ աշխատավարձերն են ցածր:
Քանի որ էս կետերով արդեն մեկ անգամ Գալուստ Մտագիգանտի մտքերի վրով անցել եմ, չկրկնվեմ ու անցնեմ հարցազրույցի երկրորդ մասում մեր` ազգասիրության ու ազգայնականության ռահվիրայի կողմից արված գյուտերին:
«-Ոչնչի հետ պետք չէ համակերպվել: Պետք է հասարակությունը հասկանա, որ ինքը եվրոպական երկրում չի ապրում, ինքը շրջափակման մեջ գտնվող երկրում է ապրում, և այդ բացասական երևույթներն իրենց պատճառներն ունեն: Եթե ուզում ես նոր հայրենիք ունենալ, պիտի մինչև վերջ պայքարես հայրենիքիդ համար: Եթե սկսում ես թուլացնել պայքարը, սկսում ես աղճատել ընդհանուր գործառույթները:
-Ինչպե՞ս եք վերաբերում «Free car» (անձնական ավտոմեքենաներով ուղևորափոխադրում) ակցիաներին:
-Յուրաքանչյուր մեքենայի տերը թող հաշվարկի, թե 60-70 կմ Երևանում քշելով՝ ինքն ինչքան գումար է ծախսում սարքավորումների, քսայուղերի համար:
Իսկ ընդհանուր առմամբ՝ սա հայավարի գործառույթ է, որի մեջ գաղափար չեմ տեսնում. պարզապես մթնոլորտ են ստեղծում: Համենայն դեպս, դա հարցի լուծում չէ:»
Նախ` միսյե Գալուստ գծատեր-Սահակյանը չգիտի, որ Freecar-ը չի կարող հայավարի երևույթ լինել, քանի որ ներմուծվել է արտերկրից, որտեղ այն լայնորեն ու հաջողությամբ կիրառվում է:
Հետո, եթե Գալուստը համարում է, որ ազգային զարթոնքն ու ժողովրդի միասնականության գաղափարը, որն իրենով մարմնավորում է Freecar ակցիան, քննադատելի է ու երևի էլի խուլիգանական, ապա նույնքան քննադատելի ու խուլիգանական է, որքան ասենք 88-ի զարթոնքը, ապա դա ուղղակի սրբապղծություն է, էլ չասեմ այն, որ Գալուստը ու լիքը ուրիշ գալուստսահակյաններ կյանքով մեկ պարտական են այդ 88-ին, որովհետև դրանից հետո միայն իրանք դարձան գծատեր, պատգամավոր, չինովնիկ ու Տեր, չնայած ներքուստ մնացին նույն էն կոլխոզնիկը, որ կային:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=315264508610478&set=a.183395981797332.47236.100003807947267&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել