Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում են աշխարհին վարդագույն ակնոցով նայելուց: Նրանք գերադասում են ապրել այստեղ և այս պահին՝ ուշադրություն դարձնելով նրան, ինչ կատարվում է իրենց շուրջ: Այս հնգյակը մշտապես ճշմարտությունն է որոնում, նույնիսկ եթե այն դուր չի գալիս իրենց:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են ամբողջությամբ տեսնել ոչ միայն ընդհանուր պատկերը, այլև դետալները: Միայն թե նրանք բավական իմաստուն են և կարողանում են չբարդացնել ոչ իրենց, ոչ մյուսների կյանքը: Կույսերն աշխարհը տեսնում են այնպիսին, ինչպիսին այն կա, բայց մյուսներին չեն ստիպում աշխարհին իրենց աչքերով նայել: Կույսերը կարողանում են կոռեկտ արտահայտել իրենց կարծիքը:
Այծեղջյուր: Կարողանում են գլուխ հանել ցանկացած իրավիճակից, հասկանալ՝ ինչ է կատարվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են լռել, սակայն սովորաբար ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես կանխատեսել էին Այծեղջյուրները: Նրանք կարողանում են հասկանալ և ընդունել իրականությունը:
Կարիճ: Կարիճները ռեալիստի հայացքով են դիտարկում աշխարհը, ձգտում առավելագույնս ազնիվ լինել թե՛ իրենց, թե՛ շրջապատի հետ: Գերադասում են ամբողջությամբ վերահսկել իրենց կյանքը, մտերիմներին և ընկերներին խորհուրդ տալիս նույն կերպ վարվել:
Ցուլ: Ոչ մի բան հենց այնպես չեն անում, ամեն բան իր բացատրությունն ունի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են ծրագրել ամեն ինչ, նրանք պատրաստ են, որ ծրագրերից մեկը կարող է չաշխատել: Սարսափելի ոչինչ չկա, Ցուլերը մի քանի տարբերակ ևս ունեն: Պատրաստ են ցանկացած շրջադարձի կյանքում:
Խեցգետին: Զգացմունքային և սենտիմենտալ Խեցգետինները դաժան ռեալիստներ են: Մարդիկ հաճախ են կենդանակերպի այս նշանի գերզգայունությունն ընկալում որպես հոռետեսություն: Սակայն Խեցգետիններն ամեն բան տեսնում են այնպես, ինչպես այն իրականում կա, ինչը չի խանգարում հարազատների և մտերիմների շահերը վեր դասել սեփականից: