2.000.000 պարգևավճար՝ մեկ հոգու համար: Փաշինյանը կրկին խաբում էր, երբ ասում էր, թե պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու:
Այս իշխանությունը որքան կարողանում է, մսխում է բյուջեն, ու կարևոր չէ թե´ երկրի, թե´ժողովրդի վիճակը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության, այս անգամ բյուջեն մսխողը եղել է քաղաքապետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանը: Սույն անձին Հայկ Մարությանը հուլիսի 15-ին պարգևավճար է տվել 1 մլն 800 հզ դրամ, ու սա այն դեպքում, երբ հուլիսի 13-ին պարգևավճարներ բաժանվելիս այս նույն մարդը ստացել է 480 հզ դրամ պարգևավճար: Իսկ գիտե՞ք՝ հետաքրքիրը ո՞րն է, որ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ին արդեն պաշտոնապես ազատված է եղել փոխքաղաքապետի պաշտոնից: Հը՞ն։
Սիրելի´քաղաքացի, տեսնո՞ւմ ես, իրենք ուտում են, մսխում են, իսկ դու ուղղակի գոյատևում ես: Իսկ կար ժամանակ, երբ Նիկոլն ասում էր, որ այս պայմաններով պաշտոնյանները պարգևավճար չեն ստանալու: Երևի Նիկոլի համար փոխքաղաքապետը պաշտոնյա չէ: Սա ի՞նչ է, եթե ոչ ձեռառնոցի:
Սուպեր Հայկոն, իրեն անմեղ գառի տեղ դնելով, հուզիչ ելույթներ էր ունենում, բայց այդ արանքում մարդկանց բաժանում սևերի ու սպիտակների, բայց այսօր այդ նույն անմեղ գառը ոնց կամենում է, այնպես էլ մսխում է պետական բյուջեն, ու դա այն ժամանակ, երբ մարդկանց վիճակը սարսափելի է, իսկ սահմանում իրավիճակը՝ սրված: Այս իշխանությունը տեսնես երբ կհասկանա, որ արդեն ժողովուրդը զզվում է թե´ իրենց և
թե´ իրենց դրածո սուպեր Հայկոյի կապիկլամիշությունից: Այն կարևոր պահերին, երբ պետք ա տեղում լինել ու լուծել առաջ եկած խնդիրները, սա հօդս է ցնդում, իսկ երբ գալիս է գումարները մսխելու պահը, սա միանգամից հայտնվում է: