Քանի որ հաճախ լսում եմ ականջ ծակող ֆրազը, թե դիմակի տակ ածխաթթու գազի պարունակությունը բարձրանում է ու դրանից մարդիկ շնչահեղձ են լինում, ստիպված եմ լրացուցիչ բացատրություններ տալ դիմակներով մարդասպանության հետ կապված։
Ուրեմն՝ կից լինքում թոքային ֆունկցիոնալ ծավալների նկարագիրն է, որը կարդալով կարող եք տեղեկանալ, թե ինչ բարդ ու դինամիկ պրոցես է շնչառությունը։
Անտեղյակներին տեղեկացնեմ, որ, ի տարբերություն սրտային աշխատանքի, որն ավտոմատացված է ու ռիթմի կենտրոնը գտնվում է հենց սրտում՝ սինոատրիալ հանգույցում, շնչառությունը շատ ավելի բարդ կարգավորում ունի, և կենտրոնը գտնվում է ուղեղում։
Չխորանալով դետալների մեջ՝ շեշտեմ միայն, որ թոքերի ներսում օդի թթվածնային պարունակությունը շատ բարդ ֆունկցիա է թոքային շրջանառության ռեժիմից կախված։
Նորմալ շնչառության դեպքում սա է օդային կազմը․
Вдыхаемый воздух содержит 20,93% кислорода и 0,03% углекислого газа,
Выдыхаемый воздух - кислорода 16%, углекислого газа 4,5% и в альвеолярном воздухе содержится 14% кислорода и 5,5% углекислого газа.
Այս հարաբերակցությունները ստացվում են հանգիստ նորմալ շնչառության դեպքում, ուր թոքերի մնացորդային ծավալը մոտ 1500 մլ է (միջինում երկրորդ լինքը): Սա նշանակում է, որ երբ մարդը ներ է շնչում մոտ 500 մլ մաքուր օդ, այն խառնվում է թոքերում եղած 1500 մլ նախորդ շնչառական ակտից մնացած ածխաթթւ գազով հարուստ օդի հետ, մի քիչ ավելանում է թթվածնի տոկոսը և դրա հաշվին տեղի է ունենում գազափոխանակություն, որը հագեցնում է արյունը թթվածնով։
Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ փոփոխվում են և՛ շնչառական ծավալները, և՛ շնչառության հաճախականությունը, բայց շնչառական պրոցեսի տարբեր բաղադրիչների դինամիկաները մնում են հավասարակշռված և ապահովում են արյան անհրաժեշտ թթվածնային հագեցումը։
Ակնհայտ է, որ դիմակ կրելիս փոփոխվում են շնչառական բոլոր պարամետրերը՝ սկսած ստոծանու վրա ծանրաբեռնվածությունից, վերջացրած արյան՝ թթվածնով հագեցման դիմանիկայից։
Դիմակն օդի հոսքի համար դիմադրություն-խանգարիչ է թե՛ նեշնչման և թե՛ արտաշնչման համար։
Դիմակի առկայությամբ ամեն մարդ շնչառական իր նոր ռեժիմին է անցնում, որն օպտիմալ չէ, և հանգեցնում է այս կամ այն չափով թթվածնային քաղցի և ստոծանու վրա լրացուցիչ ծանրաբեռնվածության։
Քանի որ շնչառության կարգավորումը գերբարդ պրոցես է, ակնհայտ է, որ դիմակավոր ոչ մի անհատ իր ազատ շնչառական ռեժիմի մեջ չէ, այլ պարտադրված արհեստական ռեժիմի։ Եվ եթե դիմակը երկարաժամկետ է կրվում, ապա համապատասխանաբար էլ երկրաժամկետ է լինում թթվածնային քաղցը։
Պարզ է, որ երկրում ոչ մի վիճակագրություն չկա, թե այդ պատճառով քանիսն են մահացել, քանի հղիություն է վիժվել, ու քանի նորածին էլ դեֆեկտավոր է ծնվելու թթվածնային քաղցի պատճառով։
Հուսով եմ, որ կարողացա գոնե մակերեսայնորեն բացատրել դիմակային պրոցեսի խորությունները։
Ասվածի հիման վրա ես պնդում եմ, որ հղիներն, անկախ վայրից, չպետք է դիմակ կրեն, դա սեփական զավակի խոշտանգում-սպանություն է։
Բոլոր խրոնիկ հիվանդները, անկախ վայրից, չպետք է դիմակ կրեն, դա ինքնասպանություն է։
Ազատ տարածքներում քաղաքացիները չպետք է դիմակ կրեն, որովհետև դա Նիկոլի պարտադրած ազգասպանությունն է։
Դիմակ կարելի է կրել շատ կարճ ժամանակով՝ 5-10 րոպեով, երբ հոծ բազմության մեջ դիմացինին վարակելու ու վարակվելու վտանգ կա։
Միգուցե ուշ եմ գրում սա, բայց կարծում էի, թե բժիշկների գործն է սա, ու իրենք պետք է գրեն։ Հիմա հասկանում եմ, որ երևի ներհայկական քաղաքական տեռորն այն աստիճան է, որ Հայաստանում ձայն չհանելն ավելի ձեռնտու է, քան զոհվելը։
Ոչ մի քոմենթ, թե կբարեհաճեք, տարածեք։
Իմ ակնարկած լինքերն՝ այստեղ և այստեղ։