MICHAEL Michael Kors ապրանքանիշը YouTube-յան իր ալիքում հրապարակել է «24 ժամ Բելլա Հադիդի հետ Նյու Օռլեանում» տեսանյութը: Անցյալ տարվա դեկտեմբերին մոդելը, ինչպես իսկական jet-set girl, այցելել էր Նյու Օռլեան, որը դիզայներ Մայքլ Քորսի ամենասիրելի վայրերեից մեկն է: Բելլան ընդամենը 24 ժամ է ունեցել քաղաքը լավագույնս տեսնելու համար:
Ճանապարհորդելու համար մոդելը ընտրել է հագուստներ MICHAEL Michael Kors ամառային հավաքածուից և տեսքը լրացրել է Manhattan և Carmen պայուսակներով:
Այսօր բոլոր ցանկացողները կարող են վիրտուալ շրջագայության մեկնել Բելլա Հադիդի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել