Shantnews.am-ը գրում է․
Էբոլա վիրուսի հարուցած մահացու հիվանդության տարածումն անվերահսկելի է, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում նկատվում է վարակման նոր դեպքերի աճ։ Այդ մասին ասել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտի ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, փոխանցում է Reuters-ը։
Աֆրիկյան երկրում վարակակիրների թիվը հասել է 60-ի։ ԱՀԿ-ում կարծում են, որ մեծ սպառնալիք են հատկապես հուղարկավորությունները․ հենց այդտեղ է վիրուսի տարածումը վտանգավոր։ Ռայանը նշել է, որ հանգստյան օրերին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վարակման 3 նոր դեպք է արձանագրվել։
«Հիվանդությունն ակտիվ է, և այն անվերահսկելի է»,- հայտարարել է նա։
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/728590.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել