Bravo.am-ը գրում է․

Կարանտինային պասիվ շրջանը սերիալային դերասաններից շատերն օգտագործել են արտաքինը փոփոխելու համար, իսկ ավելի հստակ՝ քթի պլաստիկ վիրահատության են դիմել: Նրանցից ոմանք սիրով համաձայնում են խոսել այդ մասին, նույնիսկ հրապարակում են իրենց լուսանկարները՝ դեռեւս վիրակապված, անգամ հիվանդանոցից: BRAVO.am-ն առանձնացրել է հայտնիների շրջանում ռինոպլաստիկայի ամենաթարմ օրինակները:

«Պատվից առավել» սերիալի դերասանուհի Էլեն Ազնավուրյանը մեզ հետ զրույցում նշել է, որ միայն արտաքին տեսքի փոփոխության համար երբեք նման քայլի չէր դիմի. «5 տարի է՝ սրտիս հետ կապված խնդիրներ ունեի, ոչ մի կերպ չէինք հասկանում պատճառը: Մոտ մեկ տարի առաջ իմացանք, որ շնչառությունից է»:

Վիրահատությունից առաջ եւ հետո (լուսանկարը՝ Էլեն Ազնավուրյանի արխիվից)

Էսթետիկ նկատառումներով քթի ձեւի փոփոխություն է արել նաեւ Հասմիկ Խոջյանը: Այդ մասին են վկայում դերասանուհու նոր լուսանկարները, որոնք նա վերջերս հրապարակել է սոցցանցային էջերում: Հասմիկը նախընտրում է չխոսել այդ մասին եւ մեկնաբանություն չտալ այս թեմայով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել