Ինձ հաջողվել է ազատվել 7 կգ ավելորդ քաշից սմբուկի օգնությամբ։
Հիմա կներկայացնեմ, թե ինչպես։ Պարզապես հարկավոր է պատրաստել այս բաղադրատոմսը, ինչն էլ կօգնի ձեզ նիհարել ավելի քան 7 կգ։
Պարզապես հետևեք բոլոր խորհուրդներին և արեք այնպես, ինչպես նշված է։
Բաղադրամասեր
1 հատ միջին չափի սմբուկին անհրաժեշտ է 1 փոքր կտոր կիտրոն և կես լիտր ջուր։
Պատրաստման եղանակը հետևյալն է․
Սմբուկը լվացեք, մաքրեք և կտրատեք փոքր կտորների։
Լցրեք ապակե տարայի մեջ։
Ջուրը հասցրեք եռման ջերմաստիճանի և ավելացրեք կտրատած սմբուկների վրա։
Ավելացրեք նաև կիտրոնի կտորը և վերջ։
Մինչ շարունակելը նշեմ, որ սմբուկն ունի հակացուցումներ։
Այդ մասին կարող եք կարդալ այստեղ։
Իսկ հիմա շարունակենք։
Այն պետք է պատրաստեք գիշերը և թողնեք՝ մնա ամբողջ գիշեր և թրմվի։
Այն պետք է խմեք ուտելուց առաջ։
7 օր խմեք, 15 օր ընդմիջում տվեք և կրկին 6-7 օր խմեք այն։
Այս միջոցը օգտագործելու ժամանակ պետք է սնվեք միայն առողջ սնունդով, 18։00-ից հետո ոչինչ չպետք է ուտեք, շաքարավազի օգտագործումը դադարեցրեք և գազավորված ըմպելիքներ չօգտագործեք։