Amerikayidzayn.com-ը գրում է․

Մեծ քսանյակի ֆինանսների նախարարները շաբաթ օրը հանդես եկան հայտարարությամբ, որով կոչ են անում պաշտոնական երկկողմ բոլոր վարկատուներին կարճ ժամանակով սառեցնել աշխարհի ամենաաղքատ երկրների պարտքը: Խոսքը չի վերաբերում հաջորդ տարվան:

Աղքատ երկրներին օգնելու հարցով Գերմանիան խոստացավ Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով երեք միլարդ եվրո հատկացնել որպես երկարաժամկետ վարկ: Կազմակերպությունն ապրիլ ամսին էր հայտարարել, որ մոտ 12 միլիարդ եվրոյի խոստումներ է ստացել Ավստրալիայից, Ճապոնիայի, Կանադայից, Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից: Հատկացումներ կատարելու խոստումներով է հանդես եկել նաեւ Իսպանիան: Սակայն Միացյալ Նահանգները բացակայել է օգնության նախաձեռնությունից:

Հայտարարության մեջ ոչինչ չի ասվում որեւէ պարտք չեղյալ հայտարարելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել