Սահմանին հետաքննության մեծանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անվտանգություն չի ապահովի, սա հասկանալի է, սակայն հնարավորություն է որոշակիորեն չեզոքացնելու առկա ռիսկերը:

Այս մեխանիզմների ներդրումը դեռևս չի հաջողվում քննարկումների առաջնային օրակարգ բերել, սակայն այս փուլում բանակցությունների վերսկսման կարևոր երաշխիք կարող է դառնալ: Այս տեսանկյունից միջնորդ երկրները ևս մեծ անելիքներ ունեն:

Հիշեցնեմ, որ այս համակարգի ներդրման թեման ակտիվ քննարկումների փուլ մտավ 2014-16 ժամանակահատվածում, երբ Հայաստանի ու Արցախի սահմանին ակտիվ դիվերսիոն, հրետանային մարտեր էին ընթանում:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո այն դարձավ բանակցությունների առաջնային օրակարգ՝ ամրագրվեց, վերահաստատվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներով:

2018-ին այն, մի շարք գործոններով պայմանավորված, երկրորդ պլան մղվեց, սակայն ներկայումս Հայաաստանի ներկայիս իշխանությունները կրկին փորձում են օրակարգ վերադարձնել: Թե դա որքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել