Մ.թ.ա. 95-ից 56 թվականներին Հայաստանում թագավորում էր Տիգրան II-ը կամ Տիգրան Մեծը: Ընդարձակվելով բոլոր ուղղություններով՝ Տիգրանի հայկական կայսրությունը տարածվում էր Սև ծովից մինչև Միջերկրական ծով: Հայերը նրանից առաջ կամ հետո այդպիսի տարածքների չեն տիրապետել: 

Տիգրանը կանգ առավ միայն այն ժամանակ, երբ նրա թագավորությունը բախվեց տարածաշրջանային երկու գերտերությունների՝ Պարթևստանի և Հռոմի հետ, երբ Պոնտոսի թագավոր Միհրդատ VI-ի հետ կնքած դաշինքը դարձավ աղետալի:

Արտաշիսյանների դինաստիա

Արտաշիսյանների դինաստիան, որին պատկանում է Տիգրանը, լիովին փոխել է Հայաստանը: Այս դինաստիան Հայաստանին ծաղկունք է տվել: Դինաստիայի վառ ներկայացուցիչ է եղել Տիգրան Մեծը, ով Հայաստանի պատմության մեջ ամենահաջողակ կառավարիչն է եղել:

 

Տիգրան Մեծ

Տիգրանը թագավոր է դարձել այն բանից հետո, երբ իր հորեղբայր Արտավազդը պարթևների հետ պարտությունից հետո, ստիպված է լինում Տիգրանին գերի ուղարկել նրանց մոտ:

Երբ մահացավ Տիգրան I-ը, Տիգրանը հետ եկավ Հայաստան, որպեսզի կառավարի երկիրը: Նոր թագավորը պարթևներին 70 հովիտներ պետք է տար, սակայն նա այն թագավորներից չէր, որ կարող էր իր հողը տալ ուրիշին: 

Կայսրության ընդլայնում

Տիգրանը կարողացավ օգտվել այն փաստից, որ Սելևկյան կայսրությունը փլուզվեց, և պարթևները շեղվեցին իրենց արևելյան սահմանների արշավանքներից: Այսպիսով, հայ միապետը կարողացավ ընդլայնել սեփական թագավորությունը:

Նախ՝ նա մ.թ.ա. 94 թ.-ին միացրեց ավանդական Հայաստանի մեկ այլ մասը՝ Ծոփքի թագավորությունը: Տիգրանը կրկին գրավեց պարթևներին հանձնված «յոթանասուն հովիտները» և սկսեց երկարատև նվաճումներ մ.թ.ա. 88-85 թվականներին:

Թագավորը գրավեց Կապադովկիան, Միջագետքը, Ատրպատականը, Փյունիկիան և Կիլիկիայի ու Սիրիայի մի մասը և Անտիոքը: Վերջինս նրան հրավիրեց դառնալ իր թագավոր և հետագայում թողարկեց արծաթե մետաղադրամներ, որոնց վրա պատկերված էր Տիգրանը:


Թագավորների թագավոր

Մ.թ.ա. 85 թվականից, ձեռք բերելով մեծ կայսրություն, Տիգրանը վեհությամբ սկսեց իրեն անվանել «Թագավորների թագավոր»:

Նա ցույց տվեց իր բոլոր լավ կողմերով՝ ցանկանալով դառնալ Քսերքսեսի իրավահաջորդը: Նա հագնում էր սպիտակ և մանուշակագույն ժապավեններով և մանուշակագույն պատմուճան: Տիգրանը միշտ և ամենուր կրում էր (նույնիսկ որսի ժամանակ) թանկարժեք քարերով պատրաստված թագը:

Ողջ աշխարհն էր նրա մասին խոսում: Նա դարձել էր օրինակելի որդի, թագավոր և քաջ զինվոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել