Այն, ինչ կատարվում է հայկական գյուղմթերքի շուրջ ադրբեջանցիներին պատկանող առևտրային բազաներում, շատ ցայտուն օրինակ է, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տեղափոխում հակամարտությունը երրորդ պետության տարածք (այս հարցին մենք անպայման ավելի հանգամանալից շուտով կանրադառնանք)։
Փաստացի, Ադրբեջանի ղեկավարությունը հավասարության նշան դրեց իրենց ոչնչացված գեներալի և ծիրանի միջև... Սա հեգնանք չէ, սա իրենց մենթալիտետի առանձնահատկությունն է։
Ես անձամբ համոզված եմ, որ ադրբեջանցիներին պատկանող առևտրային բազաներում ընթացող «պայքարը» հայկական գյուղմթերքի հանդեպ Բաքվից ուղղորդված է և իրականում մի կողմից ցույց է տալիս Ադրբեջանի ղեկավարության անճարությունը, մյուս կողմից ստիպում է մեզ շուտափույթ հայթայթել հայկական գյուղմթերքի ալտերնատիվ իրացման եղանակներ։ Դրա հետ մեկտեղ կապիտալը և բիզնեսը բարդ իրավիճակներում ունի շատ շուտ ադապտացվելու ունակություն, և այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ այսպիսի իրավիճակների չկրկնվելու հարաբերական երաշխիք կարող է լինել մեր պետական կապիտալի մասնակցությամբ հայկական մթերքների սեզոնային իրացման կենտրոնների ստեղծումը։