Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին որդեգիր որդու՝ 16-ամյա Պաքսի հետ ճաշել է Նյու Յորքում, գրում է Daily Mail-ը։
45-ամյա կինոաստղն ու նրա որդին կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին կրել են պաշտպանիչ դիմակներ։
Դերասանուհին կրել է մարմնագույն զգեստ, որը, ինչպես նկատում է պարբերականը, հիշեցնում է «Աստղային պատերազմներ։ Ուժի արթնացում» ֆիլմում դերասանուհի Դեյզի Ռիդլիի կերտած Ռեյի զգեստը։
Դերասանուհու նրբագեղ զգեստը գոտկատեղի հատվածում ունեցել է շագանակագույն գոտի։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով դերասան Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գործընթացը ձգձգվում է։ Դերասանուհին ապահարզան է ներկայացրել գրեթե չորս տարի առաջ։
«Համաճարակի հետ կապված իրավիճակը հեշտ չի եղել բոլորի, այդ թվում՝ նրանց համար։ Կորոնավիրուսի պատճառով դատական գործընթացը դանդաղում է։ Որևէ խնդրի լուծման առումով մեծ առաջընթաց դեռևս չի նկատվում»,- գրել է Insider-ը։