Shantwnews.am-ը գրում է․
Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից փակ տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Ժան Կաստեկսը, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը:
Մինչ օրս դիմակներ կրելը պարտադիր է եղել միայն հասարակական տրանսպորտում: Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսային համաճարակի վերադարձի որոշ նշանների մասին և կոչ էր արել օգոստոսի 1-ից հանրային վայրերում դիմակներ կրելը դարձնել պարտադիր:
Համաձայն վերջին տվյալների՝ Ֆրանսիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 173 հազար դեպք, որից շուրջ 30 հազարը՝ մահվան ելքով:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/726187.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել