Panarmenian.net-ը գրում է․

TikTok-ում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են ադրեջաներեն խոսող մարդիկ ոտքերով 3 լիքն արկղ հայկական ծիրան տրորում։

Տեսանյութի հերոսներին, հավանաբար, զայրացրել կամ ոգևորել են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից ընթացող մարտական գործողությունները։

Կադրում երևացող մեքենաների համարանիշերը թույլ են տալիս ենթադրել, որ միջադեպը գրանցվել է Ռուսաստանում, որտեղ հայկական ծիրանի 1 կգ-ն վաճառվում է 500 ռուբլուց (~3400 դրամ) սկսած։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծում է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել