1in.am-ը գրում է.
Ֆրանսիայում համապատասխան օրենքի ընդունումից հետո առաջին պաշտոնական միասեռ ամուսնություններից է բանտում երկու տղամարդկանց ամուսնությունը, ովքեր դատապարտվել էին սպանության համար:
Որպես այս հանդիսության վկա համաձայնել է լինել իսլամիստ ահաբեկիչ Կառլոս Շակալը՝ հայտնում է News.Com.Au-ն:
56-ամյա Ալֆրեդո Ստրանյերին և 45-ամյա Ժերմեն Գաֆը ամուսնացել են բանտում՝ միասեռ ամուսնությունների մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Ստրանյերին իր զոհերին որոնում էր՝ հիմնվելով համացանցում տեղադրված հայտարարությունների վրա: Նա սպանել է 4 մարդու և 2003թ. դատապարտվել ցմահ ազատազրկման, իսկ նրա սիրեցյալը դատապարտվել է նույն տարում՝ մեկ տղամարդու գլխատելու համար, և դատապարտվել 30 տարվա ազատազրկման:
Բանտի ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել հարցին՝ արդյոք նրանց կթույլատրվի՞ միասին ապրել նույն բանտախցում: