1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին 22-րդ անգամ պապիկ է դարձել, գրում է USA Today-ը: Պարբերականը նշում է, որ «արքայազն Չարլզը միակ հպարտ պապիկը չէ, և բրիտանացին դեռ երկար ճանապարհ պետք է անցնի՝ Ռոմնիին հասնելու համար»: 

Ընտանեկան լուրը նախկին թեկնածուն հրապարակել է Twitter-ի իր էջում: «Մեր Ջոշն ու Ջենը նույնպես տղա են ունեցել: Ինձ զգում եմ արքայաբար օրհնված»,- գրել է Ռոմնին՝ ակնարկելով բրիտանական գահի ժառանգորդի ծնունդը: «Համար 22»,- ավելացրել է նա՝ կից տեղադրելով նաև նորածնի լուսանկարը: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել