Ազիկներն ուրախ-ուրախ կչկչում են, թե բա՝ «վ բոյ վստուպաետ «Յաշմա»»։
Ես չգիտեմ՝ իրոք «Յաշման» են բերել, թե չէ, բայց քանի որ շատերը մինչև վերջ չեն պատկերացնում, թե դա ինչ ստորաբաժանում է, ուստի հիմա մանրամասնեմ։
Դա հատուկ նշանակության 52-րդ բրիգադն է, բայց քանակապես ոչ թե մոտոհրաձգային բրիգադներին է հավասար, այլ մոտավորապես գումարտակի, այսինքն՝ +/- մի 500 զինծառայող։ «Յաշմա» կոչվում է ըստ մշտական տեղակայման վայրի անվան։
Դա շատ լավ պատրաստված ու պրոֆեսիոնալ ստորաբաժանում է։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ, որ այդ ստորաբաժանման յուրաքանչյուր ավագ սպայի պատրաստության ու հանդերձավորման վրա Ադրբեջանը մի քանի միլիոն դոլար է ծախսել, իսկ մյուս սպաների, ենթասպայական ու շարքային անձնակազմի ներկայացուցիչների վրա՝ հարյուր հազարներ։
4 տարի առաջ Ապրիլյան պատերազմում ՊԲ-ն ոչնչացրեց այդ ստորաբաժանման գրեթե ողջ հրամկազմը, այդ թվում՝ ռազմական հանցագործների։ Ապրիլյանում Ադրբեջանի հայտնի կորուստների, ինչպես նաև վիրավորների մի զգալի մասը այդ ստորաբաժանումից էին, այդ թվում՝ էն դաշտերում սիրուն թափածները։
Մեծ հաշվով կարող ենք ասել, որ Ապրիլյանում «Յաշմայի» անվերադարձ ու սանիտարական կորուստները միասին բրիգադի 20-30 տոկոսն են կազմել, ներառյալ հրամկազմը։ Իսկ եթե ստորաբաժանումն այդպիսի կորուստներ է կրում, այն ուղղակի դադարում է մարտունակ լինելուց։ Ընդ որում, մարտունակությունը վերականգնելու համար, հաշվի առնելով, որ սովորական ստորաբաժանում չէ, հեչից 1.5-2 տարի էր պետք։