Թութանհամոնի դամբարանն ավելի քան 3000 տարի անց հասել է մեզ գրեթե անփոփոխ վիճակում և համարվում է հնագիտական ամենահայտնի գտածոներից մեկը:  1922թ.-ից, երբ Հովարդ Կարթերը գտավ թաղված դամբարանը «Թագավորների հովտում»` Ֆիվի մոտ, անհայտ Թութանհամոնը դարձավ պատմության մեջ ամենահայտնի փարավոնը: Դամբարանի մեջ բրիտանացիներ Կարթերն ու Կարնարվոնը հայտնաբերեցին բազմաթիվ զարդեր, իրեր, կահույք, այդ ժամանակահատվածի արվեստի ստեղծագործություններ, ինչպես նաև ավելի քան 110 կիլոգրամ քաշով ոսկե սարկոֆագ՝ երիտասարդ փարավոնի մումիֆիկացված մարմնով:

2013թ.-ի մարտի 9-ից մինչև սեպտեմբերի մեկը Թութանհամոնի սարկոֆագը և դամբարանի գանձերը կարելի է տեսնել յուրօրինակ ցուցահանդեսում, որը բացվել է Բեռլինում:  Հետաքրքի՞ր է:  Ուրեմն եկեք  անցնենք ներս:

Сокровища гробницы Тутанхамона

«Թութանհամոն: Նրա դամբարանն ու գանձերը» (գեր. Tutanchamun Sein Grab und die Schätze, պաշտոնական կայք: www.tut-ausstellung.com) ցուցահանդեսը գտնվում է 4 հազար քմ տարածքի վրա Arena Berlin-ում (Eichenstraße 4 12435 Berlin): Այստեղ անցյալ տարի տեղի է ունեցել տատուի վարպետների միջազգային համաժողովը:

Сокровища гробницы Тутанхамона

Մուտքի մոտ տրվում են աուդիոգիդեր (հասանելի լեզուներն են` գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն), որոնք ուղեկցում են այցելուներին ցուցահանդեսում գտնվելու ողջ ընթացքում: Նյութը բավականին հետաքրքիր է, բացատրվում են շատ մանրամասներ և նրբություններ:

Сокровища гробницы Тутанхамона

Հեղինակի խոսքերով` դեռ հիմնական ցուցադրական մաս չանցած` նրան արդեն պարուրել էր Հին Եգիպտոսի կախարդական մթնոլորտը:  

Сокровища гробницы Тутанхамона

Ռոզետտյան քարը — դա քարի մի կտոր է, որը գտնվել է Եգիպտոսում XVIII դարի վերջում Ռոզետտա քաղաքի շրջակայքում: Նրա վրա փորագրված է միևնույն տեքստը երեք լեզուներով՝ երկու հին եգիպտական և հունական: Հենց դա է եղել եգիպտական նշանագրության պարզաբանման սկզբնակետը:

 Сокровища гробницы Тутанхамона

Մուտքի մոտ այցելուներին դիմավորում է երիտասարդ Թութանհամոնի արձանը:

Сокровища гробницы Тутанхамона

Նոր թագավորության XVIII տոհմի փարավոնը կառավարել է մոտ 9 տարի, մոտավորապես մ.թ.ա. 1332-ից մինչև 1323թթ. (մահացել է 19 տարեկան հասակում):

Сокровища гробницы Тутанхамона

Չապրելով մինչև իր 20 ամյակը` Թութանհամոնը մահանում է (կամ նույնիսկ սպանվում) և թաղվում «Թագավորների հովտում»` Ֆիվի մոտ:  

Сокровища гробницы Тутанхамона

Luxor: King’s Valley,

Նոյեմբերի 26-ին անգլիացի եգիպտագետ Հովարդ Կարթերը և հնագետ լորդ Կարնարվոնը դարձան առաջինները, ովքեր ավելի քան 3000 տարվա ընթացքում դամբարան մտան: Բոլոր արտեֆակտերը նկարահանվել էին, համարակալվել և նկարագրվել:

Сокровища гробницы Тутанхамона

 

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց երկու հետաքրքիր ֆիլմ այդ ժամականաշրջանի մասին:

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Որից հետո այցելուներին հնարավորություն է տրվում իրենց աչքերով տեսնել դամբարանի գանձերը:

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Ցուցահանդեսի մեծ մասը հատկացված էր փարավոնի դամբարանի նկարագրությանը: Նրա մումիան դրված է երեք` իրար մեջ դրված սարկոֆագներում: Նրանցից երկուսը ոսկեջրած փայտից էին, իսկ երրորդը՝ մաքուր ոսկուց: Սարկոֆագները իրենց հերթին փակված էին չորս ոսկեջրած «պահարաններում», որոնք նույնպես իրար մեջ էին դրված:  

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Պատի նկարներ:

Сокровища гробницы Тутанхамона

Սարկոֆագները:

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Եվ Թութանհամոնի շիրիմի հայտնի դիմակը:

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Թութանհամոնի ոսկե արձանը՝ կանգնած սև հովազի վրա:

 Сокровища гробницы Тутанхамона

Թութանհամոնը նիզակով:

Сокровища гробницы Тутанхамона

Փարավոնի գահը:

Сокровища гробницы Тутанхамона

Հանդիսությունների գահ:

 Сокровища гробницы Тутанхамона

Անուբիսը շան կերպարանքով:

 Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Այլ գանձեր:

 Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Сокровища гробницы Тутанхамона

Չնայած նրան, որ ցուցահանդեսում ներկայացված էին միայն վերստեղծված պատճենները, և ոչ մի օրիգինալ չկար, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ իրոք գտնվում ես այդ ժամանակաշրջանում և քեզ հասանելի են բոլոր գաղտնիքներն ու առեղծվածները: Ինձ շատ դուր եկավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել